News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, NEWS.am-ի տեղեկություններով, այս օրերին Սեւանում է:  Նախկին նախագահը «Կապուտակ Սեւան» առողջարանում վայելում է ամառային հանգիստը՝ ամենայն շքեղությամբ: Ականատեսների վկայությամբ՝ նա բավական առողջ տեսք ունի, նույնիսկ մի քիչ գիրացել է եւ էլեգանտ արեւայրուք ստացել: 

Նախկին նախագահը, ինչպես հայտնի է, ջրային մարզաձեւերի՝ վինդսերֆինգի, ջրամոտորասպորտի սիրահար է եւ ամառային հանգստի զգալի մասը հատկացնում է այդ մարզաձեւերով զբաղվելուն:

Ափսոս, Սեւանում սաֆարի չկա, այլապես նախկին նախագահը ջրային հանգիստը կհամատեղեր նաեւ առյուծներ, բիզոններ եւ այլ էկզոտիկ կենդանիներ որսալու հետ: Քոչարյանի հոբբիների շարքում, ինչպես  հայտնի է, պատվավոր հորիզոնական է զբաղեցնում նաեւ  որսորդությունը՝ բասկետբոլից հետո:

Տպել
Ամենաշատ