News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյուրնբերգում կայացած Auktionshaus Weidler-ի աճուրդում 14 նկար է վաճառվել, որոնց հեղինակը, ենթադրաբար, Ադոլֆ Հիտլերն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նացիստական Գերմանիայի հանգուցյալ առաջնորդի նկարները հաջողվել է վաճառել շուրջ 450 հազար դոլարով: Միայն Բավարիայի Նոյշվայնշթայն ամրոցը պատկերող նկարի համար շուրջ 113 հազար դոլար են վճարել:

Gazeta-ի փոխանցմամբ, գնորդների անունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ Գերմանիայում նացիզմի քարոզչությունն արգելված է, իսկ աճուրդի տներին հաճախ քննադատում են Հիտլերի գեղարվեստական աշխատանքները վաճառելու համար: Սակայն Ադոլֆ Հիտլերի նկարներում արգելված խորհրդանիշեր եւ նացիստական քարոզչություն չկա, իսկ դա նշանակում է՝ օրենքը չի խախտվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ