News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ցավում եմ, որ ցուցարարները չեն կարողացել ինքնակազմակերպվել եւ ընդունել Հայաստանի նախագահի առաջարկը։ Այս մասին հունիսի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով էլեկտրականության թանկացման դեմ ուղղված «Ո՛չ թալանին» շարժման ակտիվիստների բողոքի ակցիան։ (ֆոտոռեպորտաժ)

«Դա ցուցարարների առաջին սխալն էր։ Նրանք պետք է ընդառաջ գնային այդ առաջարկին, ինչը  նոր որակ կհաղորդեր շարժմանը»,- ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ սխալն այն էր, որ նրանք հրաժարվել են կատարել Ոստիկանության պահանջը՝ վերադառնալ Ազատության հրապարակ։ «Ցավոք, երիտասարդները չկարողացան ինքնակազմակերպվել եւ տարերային բռնկումը վերածել կազմակերպված շարժման եւ խումբ կազմել նախագահի հե հանդիպելու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի լուսաբացին ՀՀ Ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին բարձրախոսով հայտարարել էր, թե նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են, եւ սպառնում է ուժ կիրառել։ Նա հորդորել էր ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։ Նա նաեւ լրագրողներին հորդորել էր հեռանալ եւ չխոչընդոտել իրենց գործողություններին։

Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել՝  ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ