News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի արեւմուտքում հնագետներն աշխարհի ամենահին մարդկային ոտնահետքն են գտել: Դրանք ավելի քան 13 հազար տարեկան են, ինչը 2 հազար տարով գերազանցում է Մեքսիկայում հայտնաբերված ոտնահետքերի տարիքը:

Planet-today-ի փոխանցմամբ, ոտնահետքերը գտել են Կելվերտ կղզու ափին անցկացված պեղումների ժամանակ: Բոլոր հետքերը լավ պահպանված են՝ չնայած ծովի մակարդակի փոփոխություններին եւ սառցե դարաշրջանին:

Ըստ Canadian Press գործակալության, այստեղ նաեւ խարույկի մնացորդներ են գտել՝ լավ պահպանված ածուխով, որոնց տարիքը 13.2 հազար տարեկան է, ինչպես նաեւ այլ վկայություններ, որոնք հաստատում են հազարամյակներ շարունակ այստեղ մարդու իրականացրած ակտիվ կենսագործունեության մասին:

Ներկայում հետազոտողները փորձաքննություն են անցկացնում՝ հայտնաբերված ոտնահետքերի հստակ տարիքը որոշելու համար: Եթե գիտնականների ենթադրությունները հաստատվեն, դրանք կհամարվեն Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնաբերված ամենահին ոտնահետքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ