«ԱվտոՎԱԶ»-ի նոր սերիական մոդելը ստացել է Lada Granta անվանումը։ Այդ անունն ընտրվել է ժյուրիի կողմից, որը նախագահել է «ԱվտոՎԱԶ»-ի տնօրեն Իգոր Կամարովը` ավելի վաղ հայտարարված «Ազգային մեքենա-ազգային անվանում» մրցույթի շրջանակներում։ Ընտրված տարբերակն առաջարկել էր Պավել Զախարովը Կրասնոյարսկից, ով որպես մրցանակ կստանա Lada Kalina ավտոմեքենայի բանալիները, որի զանգվածային արտադրությունը սկսվել է օգոստոսի 9-ին եւ դարձել ավտոարտադրության 26 միլիոներորդ մեքենան։ Բացի Պավել Զախարովից, ով ուղարկել էր հաղթած անունը, մրցանակ կստանան նաեւ 9 անձ՝ Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Թաթարստանից, Մերձմոսկովյան Ժուկովսկիից, Սարատովի շրջանի Էնգելսից, ինչպես նաեւ երկու սամարացի եւ տոլյատցի, ում կողմից առաջարված անունները ընտրվել են եւ ուղարկվել պահուստ, «ԱվտոՎԱԶ»-ի մեքենաների հետագա սերիաների համար։
Հարկ է նշել, որ Lada Granta-ն կարտադրվի Lada Kalina-ի հիմքի վրա։
Lada 2190 նոր մոդելի անվան համար մրցույթն անց էր կացվել 2010 թվականի հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 8-ը։
18 տարին լրացած բոլոր ցանկացողները www.lada.ru կայքում կարող էին առաջարկել մի քանի անուններ «Ազգային ավտոմեքենայի» համար, որը սերիական արտադրության է դրվելու 2011 թվականին։ auto.vesti.ru կայքէջի հաղորդմամբ, ընդհանուր հաշվով մրցույթին մասնակցել է 48 հազար 771 մարդ, ովքեր առաջարկել են 169 հազար 82 անուն, որից 36 հազար 429-ը՝ օրիգինալ։