News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին: Այս մասին, ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ» զեկույցի քննարկման շրջանակներում ԵԽԽՎ քարտուղարությանը ներկայացված իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա իր ելույթում մասնավորապես, հայտարարել է.

«Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաեւ ադրբեջանցի որոշ քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, որը այլեւս ծայրահեղ է։ Ես չեմ ցանկանում խոսել նաեւ այն մասին, որ եթե ԵԽ անդամ Ադրբեջանում որեւէ մեկը համարձակվում է անգամ ամենաթեթեւ քննադատության ենթարկել ալիեւյան կլանին, անմիջապես հռչակվում է թմրամոլ, խուլիգան, հարկերից խուսափող ու հայտնվում բանտում։

Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին։ Իհարկե, կարծում եմ, այս դահլիճում չկա գեթ մեկ մարդ, ով տեղեկանալով, թե ովքեր են Ադրբեջանի հարցով համազեկուցողները, անկեղծորեն զվարճացած չլինի։ Պարզվում է, Իվինսկու եւ Ագրամունտի համար իրենց զեկույցը գրելու ամենահավաստի աղբյուրը ադրբեջանական ԱՊՊԱ լրատվական գործակալությունն է եղել։ Եւ մեր հարգարժան համազեկուցողները միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ «ժողովրդավարության փարոս» Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին եւ մի քանի արեւմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են հանրահռչակ համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, կոռուպցիայի եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրները։ Ինչպիսի դարակազմիկ մառազմ։

Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակված փաստերին՝ Ադրբեջանում տիրող խայտառակ հակաժողովրդավար վիճակի վերաբերյալ, ապա այստեղ եւս մեր համազեկուցողների հոգուն առավել հոգեհարազատ է եղել ադրբեջանական ԱՊՊԱ գործակալության մեկնաբանությունը, ըստ որի՝ նշյալ կազմակերպությունները աղավաղում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունը եւ մոլորեցնում են միջազգային հանրությանը։

Իհարկե, հասկանալի է, որ այս երկու գործիչների համար ամենահավաստի աղբյուրը ոչ թե բանտերում լցված լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն են, այլ անձամբ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը։ Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ են Ագրամունտն ու Իվինսկին Ադրբեջանի մասին զեկույցում հղում անում իրենց դաշնակից Բոբ Ուոլթերի մեկ այլ խայտառակ նախաձեռնությանը՝ փորձելով խեղաթյուրել փաստերը։

Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները եւ Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Ես միանում եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ