News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե իշխանությունը ուժ կիրառի Բաղրամյան պողոտայում, ցուցարարների թիվը մի քանի անգամ կավելանա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Երբ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը նման ուժային գործողություն իրականացրին, հետո 5 անգամ ավելի շատ մարդ եկավ: Նման ակտիվություն ուժային գործողությունից հետո, իշխանությունները երեւի չէին սպասում: Իսկ հերթական «հինգով բազմապատկումը» նրանք միանշանակ չեն հաղթահարի»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Նա նաեւ հավելել է, որ բացի այդ, փաստարկը, թե առանց Բաղրամյան պողոտայի քաղաքը կանգ է առնում, համոզիչ չի հնչում: «Պողոտան նախկինում էլ մի քանի անգամ փակվել է, երբ մենք փոխում էինք ասֆալտը «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Ոչ մի անլուծելի խնդիրներ քաղաքի համար չեն ծագել: Իսկ հիմա իրավիճակը արդարացնում է քաղաքացիական իրավունքների իրացումը»,-ընդգծել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ