Ford ընկերությունը հյուսիսամերիկյան շուկայից հետ է կանչում ավելի քան 203 հազար մեքենա՝ անվտանգության գոտիների հնարավոր թերության պատճառով: Այս մասին հայտարարել են ամերիկյան ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:
Բացի այդ, Ford-ը հետ է հանչում 2015 թվականի արտադրության 49 Transit Connect ֆուրգոններ, որոնցում եւս ենթադրվում է, որ թերություն կա անվտանգության գոտիներում: