News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակում բողոքի իրենց ձայնը բարձրացնելու՝ սոցիալական խնդիրների լուծմանը հասնելու համար։

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքացիական ակտիվիստների եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ բռնություն գործադրելով հնարավոր չէ լուծել առաջացած լրջագույն խնդիրները։ Բռնությունը մեծացնում է լարվածությունն ու փակում երկխոսության ճանապարհով սոցիալական հիմնախնդիրները լուծելու հնարավորությունը։ «Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք միանշանակ բերելու են լարվածության է՛լ ավելի սրման։

Վերջին օրերին հազարավոր երիտասարդների խաղաղ, բայց վճռական բողոքը մենք գնահատում ենք հստակ ուղերձ իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին առ այն, որ կուտակված սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական խնդիրները օր առաջ լուծում են պահանջում։ Մեր պետությանը և հասարակությանը անհրաժեշտ են փոփոխություններ, առաջընթաց և զարգացում: Անհրաժեշտ են զարգացման հստակ ծրագրեր, բաց և հրապարակային քննարկումներ, դժվար, բայց ճշգրիտ որոշումներ: Սա է ճանապարհը։ Այլ ճանապարհ չկա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ