News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւմուտքի դեմ պատասխան միջոցները մեկ տարով երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել: ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, ցանկն առաջիկայում կհաստատվի կառավարության որոշմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ստորագրվել է նախագահի համապատասխան հրամանագիրը, որում նշվում է մեկ տարով հակամիջոցների երկարաձգման մասին եւ ներկայացվում ցանկը (այդ թվում՝ մթերքների, որոնց նկատմամբ գործելու է ռուսական էմբարգոն)՝ կառավարության համապատասխան ակտով, որը, հավանաբար, կլինի առաջիկայում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ մթերքների ցանկը հաստատվում է նախարարների կաբինետի որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ