Alfa Romeo ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Giulia սեդանը, որը դարձել է 159 մոդելի գաղափարական ժառանգորդը: Նորույթը Quadrifoglio Verde մոդիֆիկացիայի 510 ուժանոց շարժիչ ունի եւ պետք է մրցակցի BMW M3-ի եւ Mercedes-Benz C63 AMG-ի հետ:
Alfa Romeo Giulia-ի «լիցքավորվող» տարբերակը ալյումինե թուին-տուրբո շարժիչ ունի, որը մշակել են Maserati-ի եւ Ferrari-ի մասնագետները: Այն ոչ մեծ ծանրաբեռնվածության դեպքում մխոցների անջատման համակարգ ունի:
Ըստ Motor-ի, մոդելը շուրջ 1.530 կգ է կշռում: Quadrifoglio Verde մոդիֆիկացիայով շարժիչի պարագայում մեքենան հարյուր կիլոմետր արագությունը զարգացնում է 3.9 վայրկյանում: