News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում առանձնացած երկար զրուցել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

Այդ զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց զրույցի բովանդակությունը:

Նախ խեսք է եղել այն մասին, որ ոստիկանությունն ահազանգեր է ստացել, որ ցուցարարների մեջ ոգելից խմիչք օգտագործողներ են եղել: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, այս գիշեր իր գտնված հատվածում նման դեպքեր չի նկատել:

«Խոսել ենք նաեւ լրագրողների դեմ բռնությունների մասին: Ես ասացի, որ լրագրողների մոտ հարց է ծագում՝ արդյոք դա հատուկ կազմակերպված չի եղել, որ ուղիղ եթերի տեսախցիկը թիրախ է դառնում: Գասպարյանը հավաստիացրեց, որ որեւէ նման կազմակերպված բան չկա, մյուս կողմից էլ բոլորին չի կարող վերահսկել:

Ես ասացի, որ դա շատ բացասական ազդակ է եւ կարեւոր է, որ լիարժեք պատասխաններ հնչեն, նա էլ ասաց, որ զուգահեռ երկու գործընթաց է գնում, ծառայողական քննություն է գնում, եւ ՀՔԾ-ում էլ քննություն է իրականացվում: Ասաց, որ վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասը փոխհատուցվել է, որ մասը չի փոխհատուցվել, կփոխհատուցվի»:

Այնւոհետեւ Փաշինյանը հիշեց 2004-ի ապրիլի 12-ի իրադարձությունները, երբ լրագրողները էլի ոստիկանության հատուկ թիրախում էին: «Այն ժամանակ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը թիրախավորված բռնություն էր գործադրել «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ: Էլի նույն ձեռագիրն էր՝ չիպերը խլել էին: Այս անգամ էլ փոխոստիկանապետն է եղել կարծեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիային, Փաշինյանն ասաց. «Այսօր շարժումն ուժեղացել է, դա ակնհայտ է: Այսօր քննարկում էինք, թե ովքեր են գալիս ակցիայի՝ կրթված, քաղաքակիրթ մարդիկ: Դա նրա արդյունքն է, որ նրանք ազդակ են ստանում, որ այստեղ քաղաքակիրթ պրոցես է ընթանում, դա շատ կարեւոր է»:

Նշենք, որ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին ցույցը, ապա բերման ենթարկել 237 ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ