News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցուցարարները ոչ մի լուծման չեն հասնի, եթե շարունակեն փակել քաղաքի կարեւորագույն պողոտաներից մեկը։ Այս մասին  հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան։

Նա ակտիվիստներին կոչ է արել ավելի կառուցողական  լինել՝ հավելելով, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց։ «Խանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին՝ նշանակում է խախտել Սահմանադրությունն ու օրենքները։ Մեր ընկերներին կոչ եմ անում վերադառնալ կառուցողական դաշտ եւ քննարկել հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը»,- հավելեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Կառավարությունը արդեն հայտարարել է մի շարք միջադեպերով Ոստիկանության գործունեության հարցում ծառայողական քննություն անցկացնելու մասին։ «Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում կատարվածը առաջ բերեց հասարակության եւ Հայաստանի որոշ միջազգային գործընկերների բացասական արձագանքը։ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը անելիք ունի։ Եվ հասարակությունը ակնկալում է օբյեկտիվ եւ թափանցիկ աշխատանք»,- ընդգծեց վարչապետը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ