News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օշականում իր տունը այրած 48-ամյա Հայկ Մ.-ն վերջերս է բաժանվել կնոջից ու շատ ծանր է տանում այդ հանգամանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:

Նա նշեց, որ երբ հրդեհ է բռնկվել, տանտերը տանը չէր, հարեւաններն են փորձել հանգցնել, զանգել են հրշեջ ծառայություն, ինքը եւս մեկնել է դեպքի վայր: Գյուղապետն ասաց, որ մի հարկանի տուն էր, այրվել է մի ննջարանը, ինչպես նաեւ տանիքը, որի տակ խոտ կար: Ինքը՝ տանտերը, ամուսնացած է, ունի երեխա, սակայն ընտանիքում անհաշտություններ կային, մի քանի ամիս է՝ բաժանվել են: «Հարեւանները ասում էին, որ ծանր է տանում բաժանումը, չի բացառվում, որ ինքն էլ այրած լինի տունը»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:  Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 48-ամյա Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը: Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ