News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալացի Նիկոլա Տորելլոն միջնակարդ դպրոցն ավարտել է 91 տարեկանում, հաղորդում է TheLocal.it-ը: Նա հաջողությամբ հանձնել է մաթեմատիկայի եւ խոսակցական անգլերենի քննությունները, ինչպես նաեւ բարձր գնահատական է ստացել գրող եւ բանաստեղծ Ալեսանդրո Մանձոնիի վերաբերյալ էսսեից:

Թոշակառուին աջակցելու էին եկել նրա 4 զավակները եւ 6 թոռները: Քննություններից հետո իտալացին հարազատների, ուսուցիչների եւ քաղաքապետ։ Քետի Ումբերտո դի Պրիմոյի հետ նշել է ուսման ավարտը, հաղորդում է Gazeta-ն:

Հիմա Տորելլոն նախատեսում է ամբողջական միջնակարգ կրթության ատեստատ ստանալ: Նա ուզում է նաեւ համակարգչից օգտվել սովորել:

Նախկինում հաղորդվել էր, որ Բրիտանիայի բնակիչն ավարտել է ուսումը համալսարան ընդունվելուց 35 տարի հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ