News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Բանն այն է, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի հատված է մտել «Սանիտեքս» ընկերության աղբատար մեքենան եւ մի քանի երիտասարդներ դրոշով բարձրացել էին մեքենայի տանիք, ինչը առաջ էր բերել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զայրույթը: (ֆոտոռեպորտաժ)

Նա հայտարարեց, որ դա վտանգավոր է թե տանիք բարձրացածների, թե ակցիայի մյուս մասնակիցների համար, հետեւաբար այսուհետեւ կարգելի որպեսզի «Սանիտեկ»-ի մեքենան մտնի այդ տարածք: Նա նաեւ նշել է, որ «Սանիտեկ»-ից բողոքել են ցուցարարների նման վարքի համար:

«Սրանից հետո ձեռքով կտանեք աղբը»,-վրդովված ասաց Օսիպյանը:

Ի պատասխան ակտիվիստները նշեցին, որ իրենք «Սանիտեկի» հետ պայմանավորվածություն են ունեցել, որ մեքենան գալուց առաջ իրենց պետք է տեղյակ պահեն, իսկ այս դեպքում՝ աղբատար մեքենան տարածք է մտել առանց իրենց գիտության եւ իմացության:

Մի փոքր բանավեճից հետո ամեն ինչ հարթվեց, եւ ցուցարարները խոստացան, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ