News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2014 թվականին Հայաստանում ամենից նշանակալի մարդու իրավունքների խախտումներն են եղել կոռուպցիան եւ իշխանությունների ոչ թափանցիկությունը: NEWS.am-ի Վաշինգտոնի թղթակցի փոխանցմամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին ամենամյա զեկույցում:

«Հայաստանի մասով մարդու իրավունքների ոլորտում 2014 թվականի ամենից զգալի խնդիրներն են համակարգային կոռուպցիան եւ կառավարության կառուցվածքում թափանցիկության բացակայությունը, ինչպես նաեւ դատական իշխանությունների սահմանափակ անկախությունը եւ իրենց կառավարությունը փոխելու՝ քաղաքացիների իրավունքի սահմանափակումը»,- նշված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով, իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի մեղադրանքները խափանել են օրենքի գերակայությունը՝ չնայած իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ միջին եւ ցածր օղակների պաշտոնյաների շրջանում կոռուպցիան կանխարգելելու համար:

Նշվում է նաեւ Հայաստանի Զինված ուժերում կասկածելի մահերի եւ չարաշահումների, ինչպես նաեւ նորակոչիկների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին: Զեկույցի հեղինակների խոսքով, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:

«Հաղորդումներ են եղել այն մասին, որ ոստիկանությունը շարունակում է կիրառել խոշտանգումների մեթոդը՝ մեղայական ցուցմունքներ ստանալու համար, ինչպես նաեւ ձերբակալության եւ հարցաքննության ժամանակ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին: Բազմաթիվ բանտեր ծանրաբեռնված են եւ գտնվում են հակասանիտարական վիճակում: Իշխանությունները շարունակել են կամայականորեն ձերբակալել քրեական հանցանք կատարելու մեջ կասկածվողներին՝ առանց հիմնավոր կասկածների»,- նշված է զեկույցում:

Հայաստանի ավանդական լրատվամիջոցների մոտ քաղաքական տարբեր կարծիքների եւ օբյեկտիվության պակաս է եղել: Պետքարտուղարությունում նաեւ նշում են տարվա ընթացքում քաղաքացիների բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին:

«Նորածին տղաների եւ աղջիկների հարաբերակցության զգալի անհավասարակշռությունը մատնանշում է սեռի նախընտրությունների մասին: Բացի այդ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ խտրականության են բախվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ