News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արդեն ավանդույթի համաձայն, այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան՝ ժամը 8.30-ին Բաղրամյանի պողոտայի սկզբնամաս այցելեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Դիտելով նստացույցի վայրը՝ նա հիշեցրել է հավաքվածներին, որ անհրաժեշտ է բոլոր ժամերին մաքրություն պահպանել:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե ցուցարարները համաձայն են իշխանության հետ գնալ երկխոսության, եթե ապահովվի ուղիղ եթեր, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Նորից «եթե» պահանջներ: Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, ընդունում են: «Եթե այսպես, ապա այնպես»-ով չի լինում, այդպես արդար չի: Երկրի քաղաքացին երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, երբ կանչում է երկխոսության, չեն ասում՝ այսպես կլինի, կամ այնպես կլինի»:

Հարցին, թե երկրի քաղաքացին է նախագահին ընտրում, ինչո՞ւ չի կարող պահանջել, ՀՀ ոստիկանապետը ժպտաց, դադար տվեց ու պատասխանեց. «Եթե հարցը գնում է կոնկրետ խնդիրը լուծելուն, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում 1 օր, երկու օր, իսկ նրան ասում են կամ այսպես կլինի, կամ այսպես չի լինի, խոսում է այն մասին, որ դեռ չկա ծրագիր եւ չկա դեռ խոսելու բան»:

Հիշեցմանը, թե իշխանությունները ժողովրդի ծառաներն են, նա նշեց. «Եկեք էս բառակապակցությունների հետևից չընկնենք՜ իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են… Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ