News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը:

Հանրային խորհրդից հայտնում են, որ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր չէ,  հանրության կողմից առաջացած բողոքի ալիքն արդարացված է եւ կանխատեսելի, եւ որ իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ բավարարելու քաղաքացիների արդարացի պահանջն ու կանխելու հետագա առավել ծանր զարգացումները:

Հանրային խորհուրդը ներկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայտարարություն

«Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների եւ աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում:

Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդներ, եւ որ այս շարժումը զերծ է քաղաքական բնույթից եւ հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից համարժեք եւ հիմնավորված հակազդեցության վառ դրսեւորում:

Հանրային խորհուրդը դատապարտում է օտարերկրյա լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու, դրանք քաղաքականացնելու եւ անհարկի շահարկելու փորձերը:

Հանրային խորհուրդը դատապարտում է նաեւ հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ գործողությունները, որոնց հետեւանքով տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլեւ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ կրկին ականատես ենք լինում այն արատավոր գործելաոճին, երբ ցույցը ցրելու եւ բռնություններ իրականացնելու համար օգտագործվում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձիք:

Հանրային խորհուրդը եւս մեկ անգամ հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, եւ որ ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ու դրանց քննարկումների արդյունքում ի ցույց է դրվել համակարգի ներսում տիրող անառողջ եւ անվերահսկելի վիճակը:

Հանրային խորհուրդը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կասեցնել սակագնի բարձրացման որոշումը, իսկ իշխանություններին առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն իշխանական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ համակողմանիորեն ուսումնասիրելու ոլորտի հետ կապված խնդիրները, զարգացման հեռանկարները, էներգետիկ համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցը, ոլորտն ազատականացնելու բոլոր հնարավոր ուղիները, էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա տարիների հնարավոր եւ ցանկալի դինամիկան, վճարումների տարբերակված մոտեցումը եւ այլ հարցեր:

Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձեւավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ