News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում:

Եվրոպական խորհրդարանում Արտակ Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկու, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵԺԿ խմբի պատգամավորներ Ֆրանկ էնգելի եւ Ագնեշկա Կոզլովսկա-Ռաեւիչի, Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբի փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի եւ պատգամավոր Գեորգ Պիրինսկու, Եվրախորհրդարանի Կանաչների խմբի/Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի, Եվրախորհրդարանի Ազատության Եվրոպա եւ ուղիղ ժողովրդավարություն խմբի փոխնախագահ Ռոլանդաս Պակսասի, խմբի պատգամավորներ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լաուրա Ագեայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Քննարկումների ընթացքում բարձր է գնահատվել արտաքին քաղաքական տարբեր ոլորտներում Հայաստանի կողմից վարվող կառուցողական քաղաքականությունը: Կարեւորվել են Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի կողմից ամրագրված դիրքորոշումներն ու համաձայնությունները:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը բարձր է գնահատում 2015 թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչպես նաեւ եվրոպական շատ երկրների ազնիվ արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ եվրապատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ նշել, որ այդ այցելությունները շարունակական լիցքեր են հաղորդում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քննարկվել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակի, լարվածության աճի եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հանձնել է ԱԺ պատվոգրեր եւ շնորհակալագրեր` ՀՀ-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել հայ խորհրդարանականների հետ ակտիվ կապերի ու գործնական հարաբերությունների առաջմղման անհրաժեշտությունը եւ այդ հարցում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում իրականացվելիք մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ