News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը, որոնց ուշադիր հետեւում է Մոսկվան։ Ցուցարարները արգելափակել են Բաղրամյան պողոտան, որտեղ տեղակայված են նախագահի նստավայրը, խորհրդարանն ու Սահմանադրական դատարանի շենքը։ Հունիսի 23-ի վաղ առավոտյան Ոստիկանությունը ուժով ցրել էր ցույցը, որից հետո այն նոր թափ էր հավաքել եւ ծավալվել նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում։ Այս մասին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում գրում է հոդվածագիր Ռայնհարդ Ֆեզերը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող ցույցերին Մոսկվայի արձագանքին։

Հինգշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ սակագնի բարձրացման որոշումը չի կասեցվի, սակայն սոցիալական արտոնություններ կտրվեն որոշ մարդկանց։ Սակայն այդ որոշումը ցուցարարներին չբավարարեց, շարունակում է հեղինակը։

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Մոսկվան շատ ուշադիր է հետեւում։ Այն ժամանակ, երբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները հայտարարում են, թե իրենք հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունները խաղաղ լուծում կգտնեն, ՌԴ խորհրդարանում որոշ քաղաքական գործիչներ ուզում են անպայման ցույցի մեջ «արտաքին գործոն» տեսնել, ինչպես օրինակ հայտարարել էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, որը կարծում է, թե Երեւանում ցույցի դուրս եկած մարդիկ իշխանափոխություն են ուզում։ Իսկ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր, որ դա «գունավոր հեղափոխությունների սցենար է»։ Ռուսական պետական լրատվամիջոցները իրենց հերթին սկսեցին խոսել հայկական «մայդանի» մասին։ Իսկ այդ նույն ժամանակ ցուցարարները ոչ մի հակառուսական կարգախոս չեն վանկարկում, շարունակում է հոդվածագիրը։ Նման կարգախոսների համար հայ հասարակության մեջ լուրջ բազա չկա։ Հայաստանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ նույնքան տուժում է ռուսական տնտեսական ճգնաժամից, որքան ռուսները։ Հայաստանում շատ ընտանիքներ ֆինանսապես ապահովվում են Ռուսաստանում աշխատող իրենց հարազատների շնորհիվ։

Ի վերջո չմոռանանք, որ Հայաստանում վերջին մի քանի տարիներին կաշառակերության եւ աղքատության դեմ բազմաթիվ այլ, իհարկե ավելի փոքր ցույցեր են եղել, որոնք մեկը մյուսի հետ կապ չեն ունեցել։ Ցույցը կազմակերպող «Ոչ թալանին» շարժումը ապացուցել է իր ապաքաղաքական էությունը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ չեն ցանկանում իրենց շարքերում ընդդիմադիր քաղաքական գործիչներ տեսնել, եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ