News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵՄ-ին մեղադրել է բանակցությունների ժամանակ շանտաժի դիմելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքը որեւէ կերպ չի համապատասխանել եվրոպական սկզբունքներին: «ԵՄ-ի հիմնարար սկզբունքներն են ժողովրդավարությունը, համերաշխությունը, հավասարությունն ու փոխադարձ հարգանքը, սակայն բանակցությունները նման էին շանտաժի եւ վերջնագրի»,-հայտարարել է հույն վարչապետը՝ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է Gazeta-ն:

Ցիպրասը նաեւ ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի վիճարկել այդ հիմնարար սկզբունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ