News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սարյանի այգու տարածքից հունիսի 23-ի վաղ առավոտյան բերման ենթարկված` Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրավար Թագուհի Թորոսյանին մինչեւ այժմ դատաբժշկի ուղեգիր ոստիկանությունում չեն տրամադրում: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թագուհին՝ նշելով, որ  բերման ենթարկելու ընթացքում քաղաքացիական հագուստով ոստիկանները իր նկատմամբ բռնություն են կիրառել:

«Մոտ 5:10 րոպեից, երբ սկսեցին կուտակվել սադրիչները, ես սկսեցի նկարահանել, հատ-հատ բոլորի դեմքերը ֆիքսել էի: Նրանք իրար հետ կանգնած հանգիստ զրուցում էին, հետո մի ակնթարթում շրջվեցին ու սկսեցին հրել միմյանց, ցուցարարները հասկացան, որ դա սադրանք է, եւ պահանջեցին ոստիկան կանչել, հետո սկսեցին ջրել մարդկանց, դա էլ եմ ֆիքսել եւ այն, թե ինչպես էին մարդկանց բռնում: Հետո իջա Սարյանի արձանի մոտ ու այդ պահին տեսա, որ գրող Հովհաննես Իշխանյանին են բռնել, բայց Հովհաննեսը կարողացավ դուրս պրծնել, բռնողներից մեկը տեսավ ինձ եւ խփեց տեսախցիկիս: Ասեցի՝ մի արա, ու հետ կանգնեցի, իրանք գոռացին՝ կամերան, բռնեք դրան»,-պատմեց Թագուհի Թորոսյանը։

Թագուհու խոսքով՝ իրեն բերման ենթարկելու համար միանգամից 10 քաղաքացիական հագուստով ոստիկան է մոտեցել:

«Ձեռքիցս խլեցին տեսախցիկը, հանեցին չիպը եւ կոտրեցին այն, այնուհետեւ շատ կոպիտ ձեւով բռնեցին ձեռքերիցս, համարյա մերկ վիճակում, որովետեւ շորերս հագիցս ընկել էին, քարշ տալով եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ծիծաղելով տարան դեպի ոստիկանական մեքենան»,-ասաց Թագուհին՝ նշելով, որ իրեն սկզբում բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, այնուհետեւ տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին:

Թագուհի Թորոսյանը նշեց, որ ինքը հաղորդում է տվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվելու մասին:

«Ես արդեն գնացել եմ պոլիկլինիկա եւ ֆիքսել եմ իմ ստացած վնասվածքները, քանի որ հույս էլ չունեմ առանձնապես, որ ինձ դատաբժշկի ուղեգիր կտան»,-ասաց նա:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ամենաշատ