Nissan Juke Nismo RS «լիցքավորված» քրոսովերը Գուդվուդի փառատոնին արագության ռեկորդ է սահմանել՝ երկու անիվների վրա 1.86 կմ տարածությունն անցնելով 10 վայրկյանում:
2011 թվականին Գուդվուդում գրանցված նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է Nissan Juke-ին, բայց սովորական տարբերակին: Motor-ի փոխանցմամբ, այն ժամանակ մեքենան այդ տարածությունը հաղթահարել է 2 րոպե 55 վայրկյանում:
Ռեկորդ սահմանած Juke Nismo RS-ը ստանդարտ հագեցվածություն է ունեցել: Մեքենայի ղեկին եղել է Թերրի Գրանտը, որը Nissan Juke-ը վարել է նաեւ նախորդ ռեկորդի ժամանակ: