News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի կորած զինվորների մարմինների որոնման հարցում Հայաստանը մարդասիրական մոտեցման օրինակ ցուցադրեց: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով զինվորների որոնման հարցում հայկական կողմի ցուցաբերած պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ադրբեջանական կողմը դիմել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին՝ խնդրելով նպաստել կորած զինծառայողների՝ կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաեւի եւ Թուրալ Յոլչուեւի ճակատագիրը պարզելու գործին: Տեղեկությունների համաձայն, զինծառայողները մահացել էին հայ-ադրբեջանական սահմանի ականապատ չեզոք գոտում պայթյունի արդյունքում:

Հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց պայմաններ ստեղծել որոնողական աշխատանքների համար. Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին թույլ տալ մուտք գործել չեզոք գոտի եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Արդյունքում զոհվածների մարմինները հայտնաբերվեցին եւ տարհանվեցին:

Մինչ այդ, նման իրավիճակում ադրբեջանական կողմը լրիվ հակառակ մոտեցում էր դրսեւորել: Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռը կործանելուց հետո, ադրբեջանական կողմը մի քանի օր կրակահերթի տակ էր պահում ուղղաթիռը՝ թույլ չտալով մոտենալ, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, չնայած անձնակազմի անդամները կարող էին ողջ լինել: Արդեն մահացած զինվորների մարմինները հնարավոր եղավ տարհանել արցախյան Զինուժի հատուկ գործողության արդյունքում:

Մեկնաբանելով իրավիճակը, որ հայկական կողմը չցանկացավ պատասխանել «ակն ընդ ական» սկզբունքով, Արկադի Գրիգորյանն ընդգծեց, որ չի կարող անգամ համեմատել մոտեցումները: «Հայկական կողմն այդպես չարեց եւ չի անի: Այս անգամ էլ Հայաստանը ցուցադրեց, որ մարդասիրական ուղին միակն է վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ առաջընթացի համար»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ