News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մահացել է Տամա անունով 16-ամյա կատուն, որը գավառային երկաթուղային կայարանի ղեկավարն էր համարվում: Կենդանու թաղումը կայանալու է հանգստյան օրերին:

Ըստ The Telegraph-ի, Տաման բոլորի սիրելի է դարձել այն բանից հետո, երբ 2007 թվականին նրան նշանակել են Վակայամա պրեֆեկտուրայի Կիսի կիսակայարանի ղեկավար: Մինչ այդ, երկաթուղային այս գիծը վնասներ էր կրում, իսկ հենց Կիսիում մեկ տարի առաջ աշխատանքից հեռացել էր վերջին աշխատակիցը:

Երկաթուղայինի գլխարկով կառամատույցով զբոսնող կատվին բոլորն անմիջապես նկատել են: Lenta-ի փոխանցմամբ, կենդանուն տեսնելու համար ամբողջ Ճապոնիայից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս: Հուշանվերներ գնելով՝ նրանք հզոր խթան են հանդիսացել տեղական բիզնեսի համար:

Կատվի շնորհիվ Կիսիգավայի երկաթուղային գծի ծառայություններից օգտվողների թիվը 55 հազարով ավելացել է: Այդ ձեռքբերման համար 2013 թվականին Տամային առաջադրել էին Wakayama Electric Railway ընկերության փոխնախագահի պաշտոնում: 2008 թվականին էլ նա Վակայամայի նահանգապետի կողմից պարգեւատրվել է, սակայն չի նշվում, թե ինչ պարգեւի է արժանացել կենդանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ