News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխանությունները հարգում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ արդեն 4-րդ օրը պայքարող քաղաքացիների խաղաղ հավաքը։  Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՀՀ նախագահը կողմնակից չէ թանկացմանը։

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովվի էներգետիկ անվտանգությունը։ Որեւէ մեկը չի ցանկանում էլեկտրաէներգիայի թանկացում, ոչ երկրի նախագահը, ոչ ես, ոչ էլ որեւէ մեկը։ Սա պրոբլեմ է, որն անկախ պաշտոնական դիրքից վերաբերում է բոլորին, որը պետք է լուծվի»,- ասաց Շարմազանովը։ 

Հարցին, թե կասեցվելու է արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, Շարմազանովը պատասխանել է. ««Ես այն պաշտոնյան չեմ, ով իրավասու է ասել` կասեցվելո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե՞ ոչ»։

Էդուարդ Շարմազանովը ողջունեց Բաղրամյան պողոտայում պայքարող իրենց «քույրերին» եւ «եղբայրներին», ինչպես նաեւ բարձր գնահատեց ոստիկանության վերջին օրերի «բարյացակամ» աշխատանքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ