News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը անհիմն կերպով տասնյակ մեքենաներ է տարել տուգանային բաժին։

Քիչ առաջ մոտ երկու տասնյակ անձինք եկել են Բաղրամյան պողոտա, մոտեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ պատմել ապօրինության մասին։

Ըստ վարորդների, երեկ ուշ երեկոյից սկսած ոստիկանները փողոցից մեքենաներ են բռնել, տարել Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի կամ այլ բաժանմունքներ, ապա տեղափոխել են տուգանային հրապարակ։

Ըստ վարորդների, ոստիկանները իրենց չեն պարզաբանել, թե ինչ հիմքով են մեքենաները տարել տուգանային հրապարակ, ընդամենը ասել են, որ ի համերաշխություն նստացույցի մանսակիցների ազդանշաններ են տվել, խաթարել մարդկանց անդորրը, եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգել է բերման ենթարկել մեքենաները։ Վարորդները մի մասը նստացույցին չի մասնակցել, եղել են նաեւ մասնակցողներ։

Ըստ վարորդների, բաժիններ են տարվել մոտ 120 մեքենաներ, որոնցից 80-ը դեռ տուգանային հրապարակում են։

ՄԻ տաքսու վարորդի խոսքով, ինքը հանգիստ կանգնած է եղել մաշտոցի պողոտայում, երբ նստել են իր մեքենան, հրահանգել քշել բաժին, ապա մեքենան տարել են տուգանային հրապարակ։

Նիկոլ Փաշինյանը թուղթ ու գրիչ խնդրեց՝ ոստիկանների գործողություններից տուժած վարորդներին ցուցակագրելու համար։ Նա նաեւ փորձում էր հանդիպել Երեւանի ոստիկանապետին, որը առավոտյան տարածքում էր, սակայն ոստիկաններն ասել են, որ ոստիկանապետն արդեն գնացել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ