News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի խոշորագույն քաղաքի՝ Սան Պաուլոյի քաղաքային խորհուրդը արգելել է ֆուագրա նրբահամության արտադրությունն ու վաճառքը։ Նշենք, որ խորտիկը պատրաստվում է սագի կամ բադի լյարդից։

Օրենսդիրները եկել են այն եզրակացության, որ ֆուագրայի արտադրության գործընթացում կենդանիներին բռնի ուժով չափից դուրս շատ կերակրելու հետեւանքով (որպեսզի լյարդը հնարավորինս յուղոտ լինի) թռչունները անասելի տառապանքների են ենթարկվում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Որոշումն օրենքի ուժ կստանա 45 օրից։ Կենդանիների իրավունքների պաշտպանները ողջունել են այդ քայլը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ