Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կկասեցնի Ուկրաինայի Պետավիածառայության ղեկավար Դենիս Անտոնյուկիի աշխատանքային լիազորությունները, քանի դեռ գերատեսչությունում ստուգումներ են իրականացնում։ Այս մասին Պորոշենկոն գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
«Հավաքել եմ Օդեսայի պետական շրջանային վարչակազմի ղեկավարին եւ ենթակառուցվածքների նախարարին։ Լսել եմ Պիվովարսկու եւ Սահակաշվիլիի փաստարկները եւ որոշել եմ, որ Պետավիածառայութան գործունեության նկատմամբ պետք է հետաքննություն տարվի, որի ընթացքում ծառայության պետ Անտոնյուկը ժամանակավորապես վայր կդնի իր լիազորությունները»,- գրել է Պորոշենկոն։
Նշենք, որ նախօրեին՝ Պետավիածառայության նիստի ժամանակ, Սահակաշվիլին վիճել էր Անտոնյուկի հետ։