Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 33-ամյա Դավիթ Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: