News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները վստահ են, որ աճող սերնդի հոգեկան վիճակի վրա բացասաբար են ազդում սոցիալական ցանցերը, որտեղ ծաղկում են ահաբեկումներն ու սպառնալիքները։

Ալբերտայի համալսարանի եւ Հոգեկան առողջության առաջատար փորձի կենտրոի մասնագետները  Օտտավայում վերլուծել ե 36 հետազոտություն, որոնք ավելի վաղ էին արվել, եւ եզրակացության հանգել, որ ուղիղ կապ գոյություն ունի կիբերահաբեկումների եւ մանկական դեպրեսիայի, ցածր ինքնագնահատականի, վարքի խնդիրների, տոքսիկոմանիայի եւ վնասարարության միջեւ։

Բացի այդ, ահաբեկումը սոցցանցերում ինքնասպանության պատճառներից է, հաղորդում է Informing-ը։

Ըստ գիտնականների, դեռահասների 95 տոկոսը օգտվում է համացանցից, 85 տոկոսը պարբերաբար սոցցանցեր մտնում։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեռահասների 235 տոկոսը կիբերահաբեկումներ է զգացել։ Դա լուրջ խնդիր է, ուստի գիտնականները պնդում են, որ պետք է խստացնել վերահսկողությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ