News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հակառակորդի կրակոցից  զոհված զինածառայող, Անգեղակոթի 28-ամյա բնակիչԱրման Եփրեմյանին հուղարկավորելու են զինվորական կարգով հարազատ գյուղի պանթեոնում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Եփրեմյանի հարազատներից Արամայիս Սարգսյանը՝ հավելելով, որ Արմանին հուղարկավորելու են երկուշաթի:

«Տեղյակ ենք, որ Երևանից զինվորական պաշտոնյաներ են գալու, բայց կոնկրետ չգիտեմ՝ ովքեր: Արմանն այնքան հերոս տղա էր, որ գնաց ծառայելու` մտածելով, որ գոնե մի բանով օգտակար լինի հայրենիքին: Շատ հայրենասեր էր, դրա համար էլ չկարողացավ մնալ գյուղում, աշխատել, գնաց սահման»,-ասաց նա:

Արամայիս Սարգսյանը տեղեկացրեց, որ Արմանը ուներ քույր և եղբայր. «Քույրն ու եղբայրն ամուսնացած են, ինքը իր կնոջ, երկու երեխաների, հոր ու մոր հետ էր ապրում: Գյուղացի խելոք, աշխատասեր մարդիկ են, օրվա հացը տանջանքով վաստակող: Արմանն էլ  մինչև ծառայության մեկնելը հովվություն էր անում, ամեն ինչով օգնում էր հորն ու մորը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին,  ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ