News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունները միշտ էլ դժվար եւ լարված են եղել: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Միշտ դժվար է եղել, բայց ոչ անհնար: Ամեն ինչ կախված է մասնակիցների քաղաքական կամքից: Համաձայնության հասնելու պատճառները դեռեւս գոյություն ունեն եւ հիմա, հավանաբար, ավելի շատ, քան երբեւէ»,- հայտարարել է Մոգերինին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտության դեպքում, Վիեննայի բանակցությունները կարող են մի քանի օրով երկարաձգվել: Միաժամանակ, Մոգերինին հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ