News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին վրացական Բաթումի նավահանգիստ է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Լաբուն» կործանիչը:

Հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ նավապետ Քրիստոֆեր ՄաքԿալումը հայտարարել է, որ վրացի գործընկերների հետ բաց ծովում զորավարժություններ են անցկացնելու: Նա նաեւ հավելել է, որ անձնակազմի անդամների մեծ մասն առաջին անգամ է Բաթումում եւ մեծ սիրով կծանոթանա քաղաքին:

Ամերիկյան կործանիչի դիմավորման արարողությանը Բաթումում է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին: Նրա խոսքով, երկրի համար նման այցերը շատ կարեւոր են եւ հաստատում են, որ ԱՄՆ-ի եւ Վրաստանի բարեկամությունը խորանում է:

Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի, Վրաստանում գտնվելու ընթացքում «Լաբուն» կործանիչը Վրաստանի Ափամերձ պահպանության ծառայության հետ համատեղ մարզումներ է անցկացնելու:

«Լաբուն»-ը Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքից է: Այն ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի գործողություններում բազմաֆունկցիոնալ դեր է կատարում տարածաշրջանային ծովային անվտանգության ամրապնդման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ