News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ Կալինինգրադի մարզի ղեկավարի պաշտոնակատար Նիկոլայ Ցուկանովը վշտացած է Յանտարնի բնակավայրում KUBANA փառատոնի չեղարկման առիթով: Այս մասին գրում է FlashNord-ը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Յանտարնի ավանի ղեկավարությունը հրաժարվել է անցկացնել փառատոնը, իսկ հունիսի 22-ին միջոցառման պաշտոնական կայքում տեղեկություն հայտնվեց, որ KUBANA-2015-ն անցկացվելու է Ռիգայում:

«Ցավոք, խնդիրներ առաջացան անվտանգության ապահովման մասով: Ոստիկանությունը պարզապես հրաժարվեց ուղեկցել փառատոնը»,- ասել է Նիկոլայ Ցուկանովը:

Ըստ GAZETA-ի, նա նաեւ նշել է, որ ռոք-փառատոնը թույլ կտար ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ գործողությունների համակարգային ծրագիր մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ