News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հույն պատգամավորները, այդ թվում՝ իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամները, դատարկել են խորհրդարանի շենքում տեղադրված բոլոր բանկոմատները:

Խորհրդարանականներն ու պաշտոնատար անձիք ավանդները սկսել են հանել այն բանից հետո, երբ հունիսի 27-ի գիշերը հայտարարվել է հանրաքվեի անցկացման մասին, որի ընթացքում հույները պետք է իրենց կարծիքը հայտնեն եվրոպական վարկատուների կողմից առաջադրված ֆինանսական օգնության պայմանների շուրջ:

Բանկոմատների առջեւ հերթ են կանգնել նաեւ շարքային քաղաքացիները: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունիսի 27-ին՝ օրվա առաջին կեսին, շուրջ 400 մլն եվրո է կանխիկացվել:

Ըստ Lenta.ru-ի, Հունաստանում հանրաքվեն նախանշված է հուլիսի 5-ին: Աթենքի այս որոշումը դժգոհություն է առաջացրել Բրյուսելում: Դրա հետ կապված հունիսի 27-ին եվրոգոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման ծրագիրը, որն ավարտվում է հունիսի 30-ին: Միաժամանակ, Եվրոխումբը հայտարարել է Աթենքի հետ հետագա բանակցությունների անհնարինության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ