Թունիսում ահաբեկչության ժամանակ 38 մարդու սպանած գրոհայինը հանցակիցներ է ունեցել, հաղորդում է BBC-ն: Այս մասին հայտարարել է Թունիսի ՆԳՆ մամուլի քարտուղարը:
Թունիսի կառավարությունն ահաբեկչությունից հետո անվտանգության ուժեղացված մ,իջոցառումներ է իրականացրել: Նշվում է, որ ահաբեկչության հետեւում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Թունիս է ուղարկել առնվազն 16 սպաների՝ զանգվածային ահաբեկչության հետաքննությանը մասնակցելու համար, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 բրիտանացի, հաղորդում է Gazeta-ն: