News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բացվել է 1914թ. հունիսի 28-ին Սարաեւոյում Ավստրիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին ու նրա կնոջը սպանած ուսանող Գավրիլո Պրինցիպի հուշարձանը, հայտնում է 24sata-ն։

Միջոցառմանը ներկա է եղել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ Բոսնիա եւ Հերցոգովինայի տարածքում գտնվող Սերբիական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը, գրում է Gazeta-ն։

«Պրինցիպը հերոս էր եւ ազատագրության ու բռնապետին սպանողի գաղափարների խորհրդանիշ։ Նա մարմնավորում է Եվրոպայում ժամանակին իշխող ստրկությունից ազատագրվելու գաղափարը»,- իր ելույթում հայտարարել է Սերբիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը դարձավ 1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմի առիթը։

Սերբերը Գավրիլոյին համարում են ավստրոհունգարական լծից ազատագրվելու խորհրդանիշը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ