NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Dragon բեռնատար տիեզերանավի կորուստը, որը պետք է սննդի պաշար հասցներ Միջազգային տիեզերական կայան, այնտեղ քաղց չի առաջացնի։
Գործակալությունում հայտնել են, որ կայանում բավական սննունդ կա, որը տիեզերագնացներին կբավարարի մի քանի շաբաթ։ Բացի այդ, հուլիսի 3-ին տիեզերակայան կուղեւորվի «Պրոգրես» նոր բեռնատար տիեզերանավը, իսկ օգոստոսին եւս մեկ ճապոնական տիեզերանավ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
NASA-ն միաժամանակ խոստովանել է, որ վթարը լուրջ վնաս է հասցրել իրենց պլաններին, քանի որ կորցրած տիեզերանավի վրա թանկարժեք սարքավորումներ են եղել։