News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 29-ին, այցելել է հարավարեւմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի եւ ամրաշինական կառույցների վիճակին: Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաեւ դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստվածությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին մանրամասն ներկայացվել են հակառակորդի ձեռնարկած ոտնձգության եւ դրան ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած գործողությունների մանրամասները, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ ընթացող միջոցառումները: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ եւ խորքային իրականացնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ