News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Հունաստանի ճգնաժամի հնարավոր հետեւանքների վերաբերյալ մտահոգություններ չունի։ Այս մասին Հունաստանի հարցով Ելիսեյան պալատում հրավիրված արտակարգ խորհրդակցության ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Վերջին 4 տարիների ընթացքում իրավիճակը էական փոխվել է։ Այսօր Ֆրանսիայի տնտեսությունն առավել կայուն է։ Մենք վախենալու պատճառ չունենք»,-ասել է Օլանդը։

Միաժամանակ Փարիզի բորսան բացման պահին ավելի քան 4 տոկոսով վնաս է կրել։ Սակարկությունների ընթացքում հաջողվել է հետ բերել բաժնեմասների գների կորուստները։ Այս պահին Credit Agricole-ի արժեթղթերի գինը 4.2 տոկոսով նվազել է։ BNP Paribas-ի արժեթղթերը էժանացել են 4,5%, իսկ Societe Generale-ը՝ 3,5%։

Ելիսեյան պալատում իր ելույթի ժամանակ Օլանդը ընդգծել է, որ հուլիսի 5-ի հանրաքվեից է կախված եվրոգոտուն Հունաստանի անդամակցության հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հունաստանը մնա։ Բացի այդ,  դեռեւս հույս կա, որ Հունաստանի եւ միջազգային վարկատուների միջեւ համաձայնություն կկնքվի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը եւ ափսոսանք հայտնել, որ Աթենքը  որոշել է միակողմանի կարգով դադարեցնել վարկատուների հետ բանակցությունները։

«Այդ բանակցությունները միայն Հունաստանին չէին վերաբերում, այլ եվրոգոտու բոլոր երկրներին։ Մենք մոտ էինք համաձայնության գալուն։ Ցավում եմ Աթենքի ընտրության համար»,-ասել է Օլանդը։

Հիշեցնենք, որ Հունաստանը հունիսի 26-ին լքել էր վարկատուների բանակցությունները։ Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել էր բանակցությունների դադարեցման փաստը։ Օգնության ծրագիրը կավարտվի հունիսի 30-ին, եւ Աթենքը 1.6 մլրդ եվրո պարտքը մարելու համար տարկետում չի ստանա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ