News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հալածանքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ նպատակով գործի են դրվել տեղեկատվական եւ վարչական բոլոր լծակները՝ Ժ. Սէֆիլյանին անհայտ մեղքեր վերագրելու եւ նրա կերպարը հրեշացնելու համար:

Մասնավորապես՝ հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր եւ կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ ապօրինի եւ ուժային եղանակով բռնություն կկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ղեկավարները եւ ռեժիմին ենթակա քարոզչամեքենան լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում եւ առանձին անհատների միջոցով լուրեր էին տարածում, որ Ժիրայր Սէֆիլյանը սադրիչ է եւ նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը քաղաքական շահաբաժին ստանալու համար: Եվ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեին Ժ. Սէֆիլյանին:

Բացի այդ՝ վերջին շրջանում ոստիկանական եւ քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով եւ հետիոտն ամենուրեք հետեւում են Ժ. Սէֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան եւ ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ