News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների  քաղաքացուն, որին մեղադրում են Աբու Դաբիի առեւտրի կենտրոններից մեկում ամերիկացի ուսուցչուհու սպանության մեջ, մահվան են դատապարտել, հայտնում է The National-ը։

Ալյա ալ Հաշեմիին մեղադրել են 37-ամյա ուսուցչուհու սպանության, ինքնաշեն ռումբ ստեղծելու, «Ալ Կաիդային» ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ ինտերնետ կայքեր ստեղծելու համար, որտեղ նա ահաբեկչական քարոզչություն էր տանում։ Դատական լսումների ժամանակ 30-ամյա մեղադրյալը հայտարարել էր, որ հոգեկան շեղումներ ունի, որոնց պատճառով հոգիներ է տեսնում, ուստի պատասխանատու չէ իր արարքի համար։ Սակայն բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ էր ճանաչել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014թ. դեկըեմբերին։ Տեսախցիկները ֆիքսել էին սեւ նիքաբ հագած մի կնոջ, որը փորձել էր ռումբ տեղադրել Աբու Դաբիի մեկ այլ ամերիկացի քաղաքացու բնակարանի մոտ, սակայն պայթուցիկը չէր գործել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ