News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Վալիդ Մուալեմին։ Նրանք մասնավորապես քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը եւ  միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Հասկանում ենք, որ նման իրավիճակը միշտ ուղեկցվում է որոշակի խնդիրներով, կարող են լինել նաեւ ռազմական անհաջողություններ։ Սակայն մենք վստահ ենք, որ վերջին հաշվով Սիրիայի ժողովուրդը կհաղթի։ Սիրիային, Սիրիայի ղեկավարությանն ու Սիրիայի ժողովրդին աջակցելու մեր քաղաքականությունն անփոփոխ է։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ արմատականության եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միավորել տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերը։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր բարեկամներին անել ամեն բան ահաբեկչության դեմ պայքարում շահագրգիռ բոլոր երկրների հետ կառուցողական երկխոսություն վարելու համար»,- նշել է Պուտինը։

Մուալեմը իր հերթին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում հարեւան երկրների կոալիցիա ստեղծելու համար  մեծ ջանքեր են պահանջվում։ «Ինչպես Դուք գիտեք, մեր երկրում հիմնական խնդիրն այն է, որ այդ հիշատակած երկրները աջակցում են մեր երկրի տարածքում գործող ահաբեկիչներին։ Մենք պատրաստ ենք, հիմնվելով Ձեր ջանքերի վրա, համատեղ աշխատել ահաբեկչության դեմ։ Այդ պատճառով մենք հույսեր ենք կապում Ձեր աջակցության հետ»,-ասել է արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ