Հունիսի 28-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի «Միսխանու բաց» կոչվող հանդամասում «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: