Հունիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Շաքե ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել «Տոյոտա Հիլուխ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա Հիլուխ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: