Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: