Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, որոնք կարող են կապ ունենալ Սուս հանգստավայրում կազմակերպած ահաբեկչության հետ, որի հետեւանքով զոհվել էր 39 մարդ, գրում է Reuters-ը։
Իշխանությունները ձերբակալվածների մասին ավելի կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում։ Հաղորդվում է, որ հետաքննությունը շարունակվում է, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ահաբեկչության կազմակերպիչը հանցակիցներ է ունեցել։