News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Հունիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը՝ ՀԱՀ-ի աջակցութամբ:

DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել  կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը եւ ստեղծագործականությունը, ինչպես նաեւ բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ աղջիկներին:

DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մասակիցներն աշխատում են Scratch (Աղվես) եւ K-Turtle (Կրիա) ծրագրավորման լեզուներով եւ ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի(MIT) համալասրանի կայք:  Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվեսը  Scratch ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաեւ ռոբոտներ ծրագրավորելիս: Այս ծրագրերը դեռեւս 2013 թ. կիրառվում են ավելի քան 800 աշակերտի  կողմից, ովքեր ներգրավված են «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում:

Կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծում է. «ԻՏՁՄ-ն խրախուսում է տեխնոլոգիական գիտելիքների կիրառումը դպրոցներում եւ մշակել է հատուկ ծրագիր: Այսօր ՀՀ տարբեր մարզերում մենք արդեն ունենք 50-ից ավելի ինժեներական խմբակ եւ շուրջ 15 ինժեներական լաբորատորիա, սակայն դրանով չենք սահմանափակվում, այլ ցանկանում ենք,  որպեսզի  ՀՀ բոլոր դպրոցներում նման խմբակներ ստեղծվեն: Սա է այն ճանապարհը, որով փորձում ենք դպրոցականներին ներգրավել ինժեներության մեջ, որի շնորհիվ փոխվում է երեխաների մտածողությունը եւ սպառողից դառնում են արտադրող»:

DigiCode մրցույթի գլխավոր հովանավոր «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը նշում է. «Տպավորված եմ աշակերտների ցուցաբերած արդյունքներով: Կարող ենք վստահությամբ ասել, որ ՏՏ ոլորտում երեխաներն արդեն մեծ հաջողություն են արձանագրում: Նրանք ուղղակի հիանալի աշխատանքներ են ցույց տալիս եւ ապացուցում, որ ընտրված ուղղությունը ճիշտ է»:

8-16 տարեկան մասնակիցներն իրենց աշխատանքներով ապշեցրին ոչ միայն կազմակերպիչներին, այլ նաեւ ժյուրիի կազմին, որոնք բարդ խնդրի առջեւ էին կանգնել՝ լավագույններին ընտրելիս: Հաղթող մասնակիցների ցանկը հրապարակվել է մրցույթի կայքում:

Նշենք, որ պատանեկան ծրագրավորման մրցույթն առաջին անգամ էր անցկացվում ու աննախադեպ մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում. մրցույթին դիմել էին ավելի քան 200 պատանի ՀՀ բոլոր մարզերից: Նախնական փուլը հաղթահարած բոլոր 45 մասնակիցները  (Երեւանից՝ ընդամենը մեկ մասնակից) ստացան խրախուսական մրցանակ: Իսկ եզրափակիչ փուլի հաղթողները ստացան նաեւ այլ արժեքավոր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգեւներ, դասընթացի մասնակցության եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ